Բարի գալուստ Սյունիք - Գորիս


Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ` մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։

Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1870 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը գտնվում է 1370 մ բարձրության վրա։

 

 

Քաղաքի արեւելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Արեւելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ: